ՆԱՏՕ-ում Սերբիայի դեսպան Բրանիսլավ Միլինկովիչին  ինքնասպանության է դրդել ծանր հիվանդությունը։ Այդ մասին telegraf.rs հրատարակչությանը հայտնել է դիվանագետ Սանյա Միլինկովիչի այրին։

Ըստ նրա՝ բժիշկները Բրանիսլավին կանխատեսել էին երկար բուժում՝ առանց որոշակի արդյունքների։

Իսկ թե հատկապես ինչ հիվանդություն էին ախտորոշել Միլինկովիչին, դիվանագետի այրին չի հաղորդել։ Ըստ lenta.ru-ի՝ կինը հաղորդել է նաեւ, որ դիվանագետը պատրաստվում էր բուժումները սկսել Նոր տարվա նախօրեին, սակայն ավելի ուշ հրաժարվել էր այդ մտքից։

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչ Բրանիսլավ Միլինկովիչը ինքնասպան է եղել դեկտեմբերի 5-ին՝ Բրյուսելի օդանավակայի բազմահարկ կայանատեղիից ցած նետվելով։ Դիվանագետը նետվել էր մոտ 8-10 մետր բարձրությունից եւ տեղում մահացել։