Չեխիայի խորհրդարանը դեղատներին թույլատրել է մարիխուանայի եւ դրա հիմքով պատրաստված դեղամիջոցների վաճառքը դեղատոմսերով։

Օրինագծի հեղինակի խոսքով՝ նպատակը մարիխուանան դրա կարիքն ունեցող հաճախորդների համար մատչելի դարձնելն է։

2013թ. դեղատներում միայն ներկրված մարիխուանա կվաճառվի։ Հետո Չեխիայի դեղատնային շուկայում կհայտնվի տեղական արտադրանքը, գրում է «Ռոսբալտը»։

Չեխիայում թույլատրվում էր աճեցնել, պահել եւ քիչ քանակությամբ մարիխուանա օգտագործել։ Բայց նախքան նոր օրենքի ընդունումը, դրա վաճառքն արգելված էր։

Ավելի վաղ մարիխուանան անձնական օգտագործման համար օրինականացվել էր ամերիկյան Վաշինգտոն նահանգում։