ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչ-որ փուլերում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին օգտակար եղել է, բայց դրանք քաղաքականությանը քիչ են վերաբերել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով` դա վերաբերել է իր կառուցած եկեղեցու օգնությանը:«Գագիկ Ծառուկյանը կատարյալ ժողովրդավարության մոդելի վերբերյալ մեզ հետ քննարկումներ է անցկացրել, հետո խոստացել է, որ ԱԺ համպատասխան պատգամավորները կքննարկեն, որ իր առաջարկած մոդելը ընդունվի, բայց զարգացում չի ապրել: Ես չեմ ուզում ուրիշ բաներ ասել, որ չհակասեմ իր «Իմ խոսքը գործ է» հայտարարությանը»,-ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը ցանկանա միայն քաղաքական գործունեությամբ զբաղվել, ապա անցյալի համտեղ փորձը կարելի է տեղափոխել նաեւ քաղաքական դաշտ:«Եթե Գագիկ Ծառուկյանը փորձի դառնալ միասնական թեկնածու, դա շատ խորը մտածելու բան է ինձ հա,ար»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի ընտրության դեպքում ում կսատարի, Հայրիկյանն ասաց, որ ով խորը գնահատի իր անցած ճանապարհը, նա էլ կարժանանա իր աջակցությանը:

ԱԻՄ նախագահը, խոսելով ընտրությունների ընթացքի ամսին, նշեց, թե երկրորդ փուլն անխուսափելի է, եթե Հայաստանում լինեն արդար ընտրություններ, եւ եթե միավորումներ առաջանան, ապա երկրորդ փուլը անխուսափելի կլինի: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը Հայրիկյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Կա թեկնածու, որ հավաքում է տաս տոկոսից պակաս ձայն եւ հասկանում է, որ իր պարը կամ երգը երգված է: Կա թեկնածու, որ կարող է ստանալ տաս տոկոսից պակաս, բայց համարել, որ դա մեծ հաղթանակ է: Երեւի վերջին խորհրդարանկան ընտություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավիճակը գնահատում է»,- նշեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը խոսուն լռություն է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am