Չինաստանի Դունսին քաղաքում՝ Վիետնամի հետ սահմանում, ոստիկանության հետ ընդհարման ժամանակ զոհվել եւ վիրավորվել են մոտ 100 մարդ։ Ըստ իրավապաշտպանների տեղեկությունների՝ հազարավոր չինացիներ մասնակցել են խռովություններին՝ ենթադրյալ մաքսանենգի նկատմամբ ոստիկանության դաժան վերաբերմունքի պատճառով։

Իշխանությունների  գնահատմամբ՝ մոտ հազար մարդ բողոք է արտահայտել, ընդ որում, նրանց քիչ մասն է խախտել հասարակական կարգը։ Ըստ «Лента.Ру»-ի, Հոնգկոնգում տեղակայված մարդու եւ ժողովրդավարության իրավունքի պաշտպանության կենտրոնը հաղորդում է, որ ցույցի էին ելել մոտ 10 հազար մարդ, ջարդվել կամ այրվել էր մաքսատան եւ ոստիկանության ավելի քան 20 մեքենա։

Խռովությունները  սկսել են դեկտեմբերի 7-ից, այն բանից հետո, երբ ոստիկանական ավտոմեքենան Դունսինի փողոցներից մեկում հարվածել է ենթադրյալ մաքսանենգի մոտոցիկլետին։ Դրանից հետո իրավապահները դաժան էին վերաբերվել կասկածյալի հետ։

Դունսինը գտնվում է ՉԺՀ-ի հարավում Գուանսի- Չժույի ինքնավար շրջանում։