Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ԱՄՆ-ի անօդաչու սարքերի գրոհի արդյունքում ոչնչացվել է «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը: Գրոհայինների ապաստարանի հարվածի արդյունքում 11 մարդ է զոհվել, տեղեկցնում է Reuters-ը` վկայակոչելով Պակիստանի անվտանգության ծառայության ներկայացուցիչներին:
Հաղորդվում է, որ սպանվել է ոմն Աբու Զեյդը, ով փոխարինում էր «Ալ Քաիդայի» «երկրորդ դեմքին»` ամռանն սպանված Աբու ալ Լիբիին:




























