Բջջային սարքերի վաճառքի ցուցանիշն այս տարի, 2011թ. համեմատ, կաճի միայն 1,4%-ով: Սա աճի ամենացածր ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում, նշում են  IDC-ի վերլուծաբանները:

2012-ի բջջային հեռախոսների համաշխարհային վաճառքի ցուցանիշը գերազանցել է 1,7 միլիարդը, իսկ 2016թ-ին կարող է հասնել  2,2 միլիարդի:  Ընթացիկ եռամսյակում կարող է իրացվել մոտ  224,5 մլն սմարթֆոն` 39,5%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն է: Տարվա կտրվածքով այդ ցուցանիշը կկազմի մինչեւ  717,5մլն, աճը կկազմի 45,1%:

Android օպերացիոն համակարգի չափաբաժինն ընթացիկ տարվա 68,3%-ից  2016թ-ին կհասնբի մինչեւ  63,8%-ը: Նույն ժամանակահատվածում  iOS պլատֆորմն իր դիրքերը կամրապնդի 18,8-ից մինչեւ 19,1%-ով, իսկ Windows Phoneժը` 2,6-ից մինչեւ 11,4%-ով: «BlackBerry OS»-ի մասնաբաժինը 4,7 -ից կկրճատվի 4,1%-ի:

Digitimes Research-ի վերլուծաբանները ենթադրում են, որ 2013թ-ին Android-ի բազայով սարքերը  կզբաղեցնեն սմարթֆոնների  համաշխարհային շուկայի մինչեւ 70%-ը, իսկ iPone-ները` մոտ 20%-ը, մնացած 10%-ը բաժին կընկնի այլ օպերացիոն համակարգերի: