Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 47-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն, իսկ ուղեւոր, 1968 թ. ծնված Սամվել Գեւորգյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

























