Դեկտեմբերի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1948 թ. ծնված Ռուբիկ Ոսկանյանի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 25-րդ կմ-ին` «Թթու ջուր» կոչվող հատվածում, կամրջի վրա, բախվել է ճամփեզրի բետոնյա պատնեշին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով Ոսկանյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:


























