ԱՄՆ Նեւադա նահանգի հրաձգարանում ենթակրիտիկական ոչ միջուկային փորձարարական պայթյուն է իրականցվել: Դրա համար պլուտոն է օգտագործվել, տեղեկացնում է  ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը:

Ենթակրիտիկական պայթյունը ենթադրում է  պայթուցիկի դետոնացիա ռադիոկտիվ նյութի, այս դեպքում` պլուտոնի շուրջ, առանց  հասնելու կրիտիկական զանգվածի  եւ շղթայական ռեակցիայի: Գիտնականները փորձարկումների ընթացքում ուսումնասիրում են պլուտոնի վարքագիծը` նրա վրա մեծ քանակությամբ պայթուցիկի ազդեցության ժամանակ, հաղորդում է «Պրավդան»:

Պայթյունը անվանվել է Pollux  եւ դարձել 27-րդը: Նախորդ փորձարկումը, որը կոչվել էր «Barolo B», իրականացվել էր 2011թ. փետրվարին: ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հավաստիացրել է, որ  նման փորձերի ժամանակ կուտակված գիտական տեղեկատվությունը նպաստելու է «ազգային միջուկային զենքի անվտանգության ապահովմանը»: