Թեեւ NASA-ում հերքել են աշխարհի վերջը, մոլորակի բնակչությունը դրա տարբեր սցենարներին է պատրաստվում։
Մի քանի կայքեր խուճապահարներին կոչ են անում հանգստանալ եւ ճիշտ նախապատրաստվել աշխարհի վերջին։
Օրինակ howtoprepare.info կայքը խորհուրդ է տալիս արհավիրքն սկսելուց հետո քաղաքում չմնալ, անախորժությունները դիմավորել գյուղում կամ անտառում»։
Ռուս միլիոնատերերը եւս պատրաստվում են աշխարհի վերջին եւ թանկարժեք բունկերներ են գնում, նախորդ շաբաթ գրել էր Bloomberg-ը։
Ի դեպ, բունկեր կարելի է գնել նաեւ արտասահմանում։ Ամերիկյան Vivos ընկերության տվյալներով, Ռուսաստանից բունկերների հարյուրավոր պատվերներ են ստացվում։ Զբոսաշրջային գործակալությունները հետ չեն մնում եւ դեկտեմբերի 21-ին թեմատիկ տուրեր են առաջարկում։ Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն Մեքսիկայի՝ մայաների հայրենիքի ուղեգրերը։





























