Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին նոր սահմանադրության մասին հանրաքվեն հետաձգելու որոշում է կայացրել՝ այդկերպ կատարելով բողոքողների գլխավոր պահանջներից մեկը։

Առաջնորդը որոշման մասին հայտնել է նախագահական պալատի վրա կատարված հարձակումից հետո։ 10 հազար մարդ ներխուժել է շենքի տարածք, մի քանիսը տուժել են։

ՆՏՎ-ն հայտնում է, որ նախագահինստավայրի մոտ շարունակում է մնալ ծանր զրահատեխնիկան։ Այժմ զինվորները շփվում են ցուցարարների հետ, լուսանկարվում տանկերի ֆոնին։

Միաժամանակ, Reuters-ը, Al Ahram թերթին վկայակոչելով, հայտնում է, որ Մուրսին կարող է երկրում կայունության պահպանման համար թույլատրել բանակային ուժերի ներգրավումը։

Համապատասխան օրենսդրական դրույթն արդեն ստացել է կառավարության հավանությունը։ Սակայն հայտնի չէ, թե Մուրսին այն երբ կստորագրի։

Նաեւ նշվում է, որ նախագահի կողմից օրինագիծը հաստատվելուց հետո զինվորականները կալանքներ կիրառելու իրավունք կստանան, գրում է gazeta.ru-ն։