Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 10-ին կմասնակցի «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ Ժողովրդավարության ապագան» թեմայով միջազգային խորհրդարանական համաժողովին, որի ընթացքում հանդես կգա ելույթով: