Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մասին։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե սիրիահայ ուսանողները ծրագրին մասնակցելու եւ համապատասխան աջակցություն ստանալու համար մինչեւ դեկտեմբերի 15-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամ պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, մեկ լուսանկար (3x4 չափի), դիմում (դիմումի ձեւը ներբեռնել heh.am կայքից), տեղեկանք բուհից, տեղեկանք ՀՀ սփյուռքի նախարարությունից։ Հայտերը ներկայացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (Տերյան 74), աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00)։

Սիրիահայ ուսանողների հայտերը կամփոփվեն մինչեւ դեկտեմբերի 20-ը։ Ուսման վարձերը կփոխհատուցվեն մինչեւ դեկտեմբերի 25-ը։