Հյուսիսային Իռլանդիայում շարունակվում է բրիտանական դրոշը հանելու դեմ ցույցը։ Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են քաղաքի իշխանությունների՝ Բելֆաստի քաղաքապետարանի շենքին բրիտանական Union Jack դրոշը կախելու արգելքի դեմ։

Բելֆաստում կատարվածը քննադատել է պետական այցով այնտեղ գտնվող ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Ըստ նրա՝ ժողովրդավարական հասարակության մեջ տարաձայնություններ միշտ էլ լինում են, բայց բռնությունը բացառվում է, հայտնում է «Ռոսիա-24»-ը։

Հիշեցնենք, որ համաձայն քաղաքային խորհրդի նոր որոշման, այժմ, քաղաքապետարանի վրա ավելի քան 100 տարի ծածանված դրոշը կբարձրացվի միայն ազգային տոներին՝ տարվա մեջ 20 օրից ոչ ավել։