ՀԱԿ-ում ստեղծված իրավիճակը ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի մոտ տարակուսանք չի առաջացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը եւ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ինքը դուրս կգա ՀԱԿ-ի կազմից` ինչպես շատերն են պատրաստվում անել, Մալխասյանն ասաց. «Դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է որոշելու: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշումը կայացնի, այն ժամանակ կհարցնեք, կասենք:Մենք դեռ ժամանակ ունենք: Քիչ ժամանակ է մնացել, որ պարզ լինի, թե ինչ է լինելու: ՀԱԿ-ը կարտահայտի իր դիրքորոշումը, մենք էլ մերը կարտահայտենք: Կապրենք կտեսնենք»:
ԱԺ նախկին պատգամավորը չցանկացավ դիրքորոշում հայտնել ՀԱԿ- ԲՀԿ ընթացող համագործակցության մասին:





























