Թուրքիայի արեւելյան Վան նահագում կրկին երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Mynethaber-ի փոխանցմամբ՝ Վան քաղաքի մերձակայքում գտնվող Մոլլաքասըմ գյուղում դեկտեմբերի 8-ին, 01։56-ին, 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Երկրաշարժի տեղի է ունեցել 5,8 կմ խորության տակ։ Թեւե երկրաշարժը ուժեղ չի եղել, սակայն այն բնակչության շրջանում խուճապի առիթ է դարձել։
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Վանի նահանգում 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով մահացել էր ավելի քան 600 մարդ: Նոյեմբերի 9-ին երկրորդ երկրաշարժն էր տեղի ունեցել` 5,7 մագնիտուդով, որն ավելացրել է զոհերի եւ ավերածությունների թիվը:


























