Դեկտեմբերի 7-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի սահմանային անցակետում, Ստամբուլ-Երեւան երթուղու ավտոբուսի ժամանելուց հետո, բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Շամամ Եղիազարյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2010 թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























