Դեկտեմբերի 6-ին, ժամը11.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մոլդովական փողոցի թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Մարի Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ին, ժամը13.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի թիվ 70 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Մելինե Ղ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեկտեմբերի 6-ին, ժամը17.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Նար-Դոս եւ Քաջազնունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Վարդուհի Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեկտեմբերի 6-ին, ժամը19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մ. Խորենացու փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Գարիկ Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

























