Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ահաբեկչություն է կատարվել. նվազագույնը հինգ մարդ զոհվել է մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։

Ահաբեկչության ականատեսները ոստիկանությանը հայտնել են, որ անհայտ անձը նռնակ է նետել մզկիթից դուրս եկող հավատացյալների ուղղությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ին։ Երկու տուժածներ հիվանդանոցում մահացել են, ընդհանուրը զոհվել է հինգ մարդ։

Քենիայի մայրաքաղաքում նման ահաբեկչություն էր կատարվել նաեւ նոյեմբերի 18-ին, երբ նռնակ էին նետել ավտոբուսում, հինգ մարդ զոհվել էր։

Նախորդ տարի նոյեմբերին Սոմալիում իսլամիստական «Աշ Շաբաբ» շարժման գրոհայինների դեմ քենիական զորքերի գործողությունից հետո Քենիայի տարածքում մի քանի պայթյուններ էին որոտացել, որոնք իշխանությունները ահաբեկչություն էին որակել՝ պատասխանատվությունը դնելով «Աշ Շաբաբի» գրոհայինների վրա։