Նախկին ԱԺ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը մինչեւ տարվա վերջ կասի, թե ինչ կարգով է մասնակցելու 2013թ-ի նախագահական ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նախկին ԱԺ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը:
«Ես մինչեւ տարվա վերջ կասեմ, թե ինչ կարգով եմ մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին: Իսկ տարվա ավարտին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել»,- ասաց Միքայելյանը: Այլ հարցերի Սասուն Միքաելյանը հրաժարվեց պատասխանել` խոստանալով, որ բոլոր հարցերին կպատասխանի մինչեւ տարվա վերջ:




























