Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ աֆղանական կենտրոնական Բամիան նահանգի մարդու իրավունքների անկախ հանձնաժողովը դեկտեմբերի 8-ին հանրային ակցիա են անցկացրել՝ կապված այն բանի հետ, որ Աֆղանստանը զբաղեցրել է աշխարհի ամենակոռումպացված պետությունների եռյակի մեջ։

Ըստ «Փաժվակ» գործակալության, Բամիան քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում հավաքված 25 հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչներ կանգնեցրել են նախագահ Համիդ Քարզայի կերպարանքով խրտվիլակ՝ նրա դեմքից եւ մարմնի այլ մասերից կախելով իր իսկ մարմնի մասերի լուսանկարներ։ Այնուհետեւ ցուցարարները նախագահի խրտվիլակին պարգեւատրել են «կոռուպցիայի մրցույթի հաղթող»-ի շքանշանով, եւ շնորհել են պատվոգիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ երկրի հինգ նահանգներում անց է կացվում աֆղանական մարզիկների եւ կամավորների հինգ կիլոմետրանոց վազք, որոնք այդ ակցիայով փորձում են գրավել միլիոնավոր աֆղանացի բնակիչների ուշադրությունը պետության կոռուպցիոն խնդրի վրա։