Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին անձամբ է հաստատել, որ մասնակցելու է 2013 թվականին Իտալիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Նա այդ մասին հայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 8-ին, իրեն պատկանող «Միլան» ֆուտբոլային ակումբի սպորտային բազա այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում:

«Չեմ կարող ասել, որ ինձ պակասում է Կիջիի պալատը (կառավարական պալատ): Ես վերադառնում եմ բացառապես պատասխանատվության զգացումից ելնելով»,-ասել է Բերլուսկոնին: Նա հստակեցրել է, որ իր աջ կենտրոնամետ «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը նոր առաջնորդ էր փնտրում, բայց ոչ ոքի չի գտել, ինչպիսին եղել է ինքը 1994 թվականին, երբ հաջողությամբ զբաղվել է քաղաքականությամբ:

76-ամյա Բերլուսկոնիի համար սրանք արդեն 6-րդ ընտրություններն են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Շաբաթավերջին «Ազատության ժողովրդի» ներկայացուցիչները ֆորմալ առումով դուրս են եկել խորհրդական մեծամասնության կազմից, որն աջակցում է Մարիո Մոնտիի տեխնիկական կառավարությունը:

Տեղի դիտորդների կարծիքով, դա մի փոքր կարագացնի նոր ընտրությունների անցկացման ժամկետները, որոնք պետք է տեղի ունենային 2013-ի ապրիլին: Այժմ ընտրությունների առավել հավանական ժամկետ է նշվում մարտի 10-ը:

Արդեն հայտնի է, որ ձախ կենտրոնամետ Բերլուսկոնիի մրցակիցը կլինի Պյեռ Լուիջի Բերսանին, ով հաղթել է Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում: