ԱՄՆ-ում գտել են Powerball համազգային վիճակախաղի երկրորդ շահողին. ընդհանուր շահումը կազմել է 588 մլն դոլար: Նա 30-40 տարեկան տղամարդ է՝ Արիզոնա նահանգից:
Հաջողակ տղամարդը նախընտրել է գաղտնի պահել իր անունը: Նա ջեքփոթը կկիսի Միսսուրի նահանգում բնակվող մեխանիկ Մարք Հիլի հետ: Նրանցից յուրաքանչյուրը կստանա մոտ 192 մլն դոլար՝ հարկերի վճարումից հետո, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
ԱՄՆ պատմության մեջ մեծությամբ երկրորդ ջեքփոթը խաղարկվել է նոյեմբերի 28-ին: Վիճակախաղի պայմանների համաձայն, գլխավոր մրցանակը հասնում է նրան, ով ճիշտ է գուշակում 5 սպիտակ եւ մեկ կարմիր գնդակների համարները: Ճիշտ համարները գուշակելու հավանականությունը կազմում է շուրջ 1/175 միլիոն:




























