Նիդեռլանդական Վիսբադեն նավահանգստում կանգնեցվել է զբոսանավը` անձնակազմի վարակի առկայության պատճառով: 145 ուղեւոր եւ անձնակազմի 42 անդամ կարանտինի տակ են:

«The Local» պարբերականը փոխանցում է, որ նրանց արգելվել է լքել նավը: Նավի վրա աշխատում է 60 բուժծառայող, ովքեր պայքարում են աղիքային վարակի դեմ:

Դեկտեմբերի 7 –ին վատ ինքնազգացողությունից բողոքել են չորս զբոսաշրջիկներ, իսկ դեկտեմբերի 8-ին հիվանդների քանակը հասել է 60 –ի: Բոլորի մոտ նկատվում է  փսխում եւ դիարեա: Առայժմ վարակի աղբյուրը հայտնաբերված չէ: