Բայկանուրի տիեզերակայանից մեկնակել է «Պրոտոն-Մ» հրթիռակիրը, որը պետք է ուղեծիր դուրս բերի «Յամալ -402» կապի արբանյակը:
Տիեզերական սարքի բլոկն արդեն առանձնացել է հրթիռակրից, հաղորդում է «НТВ»-ն: Ակնկալվում է , որ «Յամալ -402»-ը բլոկից կանջատվի մեկնարկից 9 ժամ 15 րոպե հետո:
Նշվում է, որ «Յամալ-402» արբանյակը պետք է համալրի ռուսական կապի արբանյակների խումբը եւ հեռարձակում ապահովի Ռուսաստանի, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Կենտրոնական Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում:





























