Հարավ-աֆրիկյան հանրապետության նախկին նախագահ եւ մարդու իրավունքների լեգենդար պաշտպան Նելսոն Մանդելան այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղափոխվել է երկրի մայրաքաղաք Պրետորիայի հիվանդանոց:

Խաղաղության Նոբելյան մրցանակի 94-ամյա դափնեկիրը հիվանդանոց է տեղափոխվել բժիշկների խորհրդով՝ մի շարք բժշկական ստուգումներ անցնելու համար:

ՀԱՀ-ի գործող նախագահ Ջեյքոբ Զումայի գրասենյակի տեղեկատվությամբ, Մանդելան իրեն լավ է զգում եւ անհանգստանալու առիթ չկա, հաղորդում է LifeNews-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին երկրի արեւելքում գտնվող սարերում աղետի է ենթարկվել Նելսոն Մանդելային հետազոտելու համար բժշկական բրիգադին տեղափոխող ռազմական ուղղաթիռը: Վթարի հետեւանքով ուղղաթիռում գտնվող բոլոր 11 հոգին զոհվել են: