Իրանում Արաքս ազատ առեւտրի գոտում իրանական տարվա սկզբից ի վեր, որն սկսվում է մարտի 20-ին, արտահանվել են 105 մլն դոլարի ապրանքներ, իսկ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43 տոկոսով: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
«Արաքս ազատ առեւտրի գոտուց արտահանումն նշված ժամանակահատվածում գնային արտահայտությամբ ավելացել է 43 տոկոսով, իսկ քաշային արտահայտությամբ՝ 50 տոկոսով»,-ասել է Արաքս ազատ առեւտրի գոտու կառավարիչ Սադեք Նաջաֆին:
«120 հազար տոննա քաշով ապրանքային ծավալն արտահանվել է Վրաստան, Հայաստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Աֆղանստան, Պակիստան, Թուրքիա, Գերմանիա, Արաբական միացյալ էմիրություններ եւ որոշ եվրոպական երկրներ»,-հավելել է նա:
Նաջաֆիի խոսքով, արտահանված ապրանքներում ներառվել են կցասայլեր, բեռնատարներ, բամբակ, կահույք, խոհանոցային պահարաններ, պլաստմասե փաթեթներ, պղնձե ձուլվածքներ, փայտե սկուտեղներ, մետաղե հենասյուներ, բենզին, դիզելային վառելիք, պոլիէթիլեն, պողպատե ձողեր, խոհանոցային սարքեր, սառցարաններ, մահճակալներ ու մոտոցիկլետներ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Հայաստանի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում Նաջաֆին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, որի նպատակը ներդրումների, առեւտրի եւ բնապահպանության ոլորտներում համագործակցությունն է:




























