Ռումինիայում դեկտեմբերի 9 –ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Երկրի 18 մլն ընտրողները պետք է ընտրեն ստորին պալատի 330 պատգամավորներին եւ  սենատի 170 անդամներին:

Ըստ վերլուծաբանների` ընտրությունների ելքը գրթե պարզ է. ընտրողների ավելի քան 60%-ը կաջակցի կառավարող Սոցիալ-լիբերալ միությանը` վարչապետ Վիկտոր Պոնտայի  եւ Սենատի նախագահ Քրին Անտոնեսկուի ղեկավարությամբ: Ընտրողների  15%-ը կաջակցեն նախագահի Ժողովրդավարական լիբերալ կուսակցությանը, գրեթե նույնքան էլ ` Ժողովուրդների կուսակցությանը:

Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենում երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում` կառավարող կոալիցիայի եւ Երկրի ղեկավարի տարաձայնություններով պայմանավորված:  Պատճառը ԵՄ եւ միջազգային այլ կառույցների կողմից առաջարկված  «գոտիները ձգելու» քաղաքականությունից ժողովրդի դժկամությունն էր: