Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF)  զինծառայողների կողմից իրականացված  գործողությունների արդյունքում ազատ է արձակվել ամերիկացի բժիշկ Դիլիփ Ջոզեֆը, ով առեւանգվել էր «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից:

Reuters-ը վկայակոչելով Աֆղանստանում ISAF-ի գեներալ Ջոն Ակենին, հայտնում է, որ հետախուզությունը պարզել է, որ դեկտեմբերի  5-ին առեւանգված բժշկի կյանքը վտանգի տակ էր: Դրանից հետո հատուկ գործողություններ են իրականցվել բժշկին ազատելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: