Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: «Transparency International» կազմակերպության կազմած ցուցակում Հայաստանն այս տարի 105-րդ տեղում է եւ 34-րդը կոռուպցիայի ընկալման համաթվով: Անցած տարի Հայաստանն զբաղեցնում էր 129 –րդ տեղը. որպես առավել կոռումպցաված ոլորտներ  նշվում են կրթությունը, ոստիկանությունը եւ դատական համակարգը:

Վարկանիշային այդ ցուցակում Վրաստանն զբաղեցնում է 51-րդ տեղը, իսկ Ադրբեջանը 139-րդ տեղում է: Ռուսաստանն այս տարի զբաղեցնում է 133-րդ տեղը 174 երկրների թվում` Հոնդուրասի, Իրանի, Ղազախստանի հետ:

Կռուպցիայի ընկալման համաթիվը երկրների ամենամյա վարկանիշն է զույց տալիս` արտացոլելով վերլուծաբանների եւ ձեռնարկատերերի կոռուպցիայի ընկալման գնահատականը 10-բալանոց սանդղակով: Կազմակերպության կողմից այն կազմվում է 1995 թ-ից: