Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր հերթական վիրահատության նախաշեմին նշել է իր հաջորդի անունը: Նրա կարծիքով` ոչ բարենպաստ  հանգամանքների պարագայում երկրի ղեկը պետք է ստանձնի փոխնախագահ եւ արտգործնախարար Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե նախագահական նոր ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, իմ հստակ, ամուր  եւ լիալուսնի նման լիարժեք համոզմամբ, նրա օգտին պետք է քվեարակեք»,-նախարարների խորհրդի նիստի ժամանակ  հայտարարել է Չավեսը:

Վենսուելայի նախագահի համար չարորակ ուռուցքի հեռացման նոր վիրահատությունը կլինի արդեն չորրորդը: 58-ամյա Ուգո Չավեսը երեք վիրահատություններից եւ քիմիաթերապիայի կուրսից հետո  բազմիցս հայտարարել էր, թե միանգամայն առողջ է: