Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան գիշերն անցկացրել է մայրաքաղաք Պրետորիայի հիվանդանոցում: Ինչպես հաղորդում է BBC-ին, 94-ամյա Մանդելան հիվանդանոց է տեղափոխվել շաբաթ օրը` բուժզննման համար:
Նախագահական գրասենյակը հայտնել է, որ Մանդելան իրեն լավ է զգում եւ «անհանգստանալու առիթ չկա»: «Պրն Մադելային ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է բժիշկների օգնությունը, դա նորմալ է նրա տարիքում»,-ասվում է հայտարարության մեջ:
Առայժմ հայտնի չէ, թե Մանդելային երբ դուրս կգրեն հիվանդանոցից:
Մանեդլան քաղաքական կյանքից հեռացել էր 2004թ-ին եւ հազվանդեպ էր երեւում հանրությանը: Նա ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահն էր 1994-1999թթ:



























