Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին որոշել է չեղյալ համարել նոյեմբերի 22 –ի սահմանադրական հռչակագիրը, որի պատճառով Եգիպտոսը քաղաքացիական պատերազմի եզրին էր: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել դեկտեմբերի 8-ին նախագահական պալատում ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հռչակագրով նախագահին բացառիկ օրենսդրական լիազորություններ էին տրվում: Մուրսիի այդ նախաձեռնությունը Եգիպտոսում բողոքի ալիքների պատճառ էր դարձել, որոնք չէին դադարում մինչ օրս:
Միաժամանակ` Մուրսին հրաժարվել է չեղյալ համարել սահմանադրական հանրաքվեի օրը, որը նշանակված է դեկտեմբերի 15-ին, տեղեկացնում է CNN-ը:




























