Դեկտեմբերի 9 –ին Մեծ Բրիտանիայում 89 տարեկանում մահացել է հայտնի աստղագետ եւ հեռուստահաղորդավար Պատրիկ Մուրը:

Մուրը 1957թ-ից մինչեւ վերջերս BBC –ով վարում էր «Երկինքը` գիշերը» հաղորդումը եւ հեռուստաէկրանի ամենահարգված վետերաններից էր:

Նշենք, որ 1959 թ. խորհրդային «Լուսին 3» ուղեծրային կայանի թռիչքի արդյունքների ուսումնասիրման եւ արված լուսանկարների վերծանման համար խորհրդային աստղագետներն օգտագործել էին Լուսնի մակերեւույթի` Մուրի կազմած քարտեզը: