Թայվանի հյուսիսում կիրակի խոշոր վթար է տեղի ունեցել. զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կորցրել է կառավարումը եւ ընկել կիրճը: 13 ուղեւոր զոհվել է, եւս տասը` վիրավորվել, տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը:

Վթարը տեղի է ունեցել Ցզյանշի բնակավայրի մոտ, լեռնային տեղանքում: Ավտոբուսում գտնվել է 22 ուղեւոր, որոնց հիմնական մասը 50 տարեկանից բարձր է եղել: Իշխանություններն սկսել են կատարվածի հետաքննությունը: