Հարավային Սուդանի Վաու քաղաքում առնվազն 10 մարդ է զոհվել ոստիկանների կողմից ցուցարարների վրա կրակելու արդյունքում:
«Բանակը կրակ է բացել ցուցարարների վրա, ովքեր ավելորդ ուժի կիրառման էին դիմել»,-ասել է Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելության մամուլի քարտուղար Լիամ Մակդաուելը: Լրատվամիջոցների փոխանցմամբ, շաբաթ օրը Վաուում մահացել է չորս, կիրակի` վեց մարդ:
Ցուցարարները դժգոհել են Արեւմտյան Բահր ալ Գազել նահանգի իշխանություններից, ովքեր տեղական վարչակազմի շենքը տեղափոխել են նահանգի մայրաքաղաքից դուրս:



























