Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ամերիկյան անօդաչու սարքերի գրոհի արդյունքում երեք գրոհային է զոհվել, այդ թվում` «Ալ Քաիդայի» բարձրաստիճան հրամանատար Մուհամեդ Ահմեդ Ալմանսուրը:

Ալմանսուրը Պակիստանում «Ալ Քաիդայի» ղեկավարների թվում էր եւ թաքնվում էր Հյուսիսային Վազիրիստան նահանգի Միրանշահ քաղաքի մերձակա գյուղերում: Գրոհայինի տուն-թաքստոցի վրա անօդաչու սարքերի կողմից հրթիռներ են բաց թողնվել, տեղեկացնում է GEO-TV-ին:

Նշենք, որ հինգշաբթի անօդաչու սարքերի գրոհի արդյունքում ոչնչացվել էր այդ ահաբեկչական կառույցի եւս մեկ բարձրաստիճան ներկայացուցիչ` Աբու Զաիդ ալ Քուվայթին: