Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիվերան զոհվել է Մեքսիկայում տեղի ունեցած ավիավթարից:

Փրկարարներն արդեն հայտնաբերել են Learjet թեթեւ ռեակտիվ ինքնաթիռի բեկորները: Վթարի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, հաղորդում է rbc-ն` վկայակոչելով  BBC-ին:

Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր Մոնտերեյ քաղաքից թռչելուց մոտավորապես 10 րոպե անց, նշանակված վայր Learjet-ը չի ժամանել, որից հետո փրկարարները ձեռնամուխ են եղել որոնողական գործողությանը: 

Ջ. Ռիվերան ծնվել էր Կալիֆոռնիայում` մեքսիկական ընտանիքում: Նա ձայնագրել է 13 ձայնասկավառակ: Երգչուհուն մի քանի անգամ առաջադրել էին «Գրեմի» մրցանակի: