Ռումինիայի խորհրդարանի ընտրություններում հաղթել է վարչապետ Վիկտոր Պոնտայի գլխավորած իշխող ձախակենտրոն կոալիցիան:
Ըստ նախնական տվյալների` սոցիալ-լիբերալ միությունն ունի 54% -57% ձայն, ընդդիմադիր աջակենտրոն Ռումինիայի աջ դաշինք կոալիցիան` 19%, հայտնում է Reuters-ը:

«Ռոսբալտը» նշում է, որ երկիրը երկարատեւ քաղաքական ճգնաժամի մեջ է, որը պայմանավորված է իշխող կոալիցիայի եւ Ռումինիայի ղեկավարի հակամարտությամբ: 

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուի եւ սոցիալիստների միջեւ  հակամարտությունը շարունակվում է 2012թ. գարնանից` բյուջետային տնտեսման պատճառով: Ապրիլին Ռումինիայի խորհրդարանը Միխայ Ռազվան Ունգուրյանի կառավարությանն անվստահություն էր հայտնել, եւ Բեսեսկուին առաջարկել էին  ձեւավորել Պոնտայի կառավարությունը: Հուլիսին պատգամավորները Պոնտայի կուսակցության նախաձեռնությամբ իմպիչմենտ էին հայտնել Բեսեսկուին: Սակայն այդ հարցով հանրաքվեին Ռումիանիայի  50%-ից քիչ քաղաքացիներ էին մասնակցել, եւ Բեսեսկուն պահպանել էր պաշտոնը: