Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է հրաժարական տալու մասին: 

Նախգահ Ջորջո Նապոլիտանոյի աշխատակազմը ընդունել է. Նա կհեռանա առաջիկա երկու շաբաթում` խորհրդարանի կողից 2013թ. բյուջեն հաստատվելուց հետո: Մոնտին իր պաշտոնը կլքի վարչապետկան մանդատի ժամկետի ավարտվից հինգ ամիս առաջ` մինչեւ 2013թ. ապրիլը, եւ հաջորդ տարվա սկզբին երկրում արտահերթ ընտրություններ տեղի կունենան:

«Կոմերսանտը» գրում է, որ Մարիո Մոնտիի վաղաժամկետ հեռացումը հարկադրված քայլ է եղել: Նրա կառավարությունը կորցրել էր խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:  Անվստահության մասին հայտարարել էր  աջակենտրոն նախկին վարչապետ Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը, որն ազդեցիկ խմբակցություն ունի խորհրդարանում: Իսկ հաջորդ օրը վարչապետի աթոռի համար պայքարելու մտադրության մասին էր հայտարարել  Սիլվիո Բեռլուսկոնին:

Առաջին փուլում Մոնտիի կառավարության հակաճգնաժամային բարեփոխումները վայելում էին Բեռլուսկոնիի եւ նրա կողմնակիցների աջակցությունը:  Սակայն աշնանը նախկին վարչապետի վերաբերմունքը փոխվեց:

Հրատարակչությունը նշում է, որ Բեռլուսկոնիի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 26-ին Միլանի դատարանն իրեն ազատազրկման էր դատապարտել: Բեռլուսկոնին փորձում է ընդհանրապես խուսափել պատժից: Դրա ուղիներից մեկը բողոքարկումն է, մյուսը` կառավարության ղեկավար ընտրվելու դեպքում անձեռնմխելիություն ստանալը: