Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, որը վերացրել էր դժգոհությունների ալիք բարձրացրած նոյեմբերի 22-ի Սահմանադրական հռչակագիրը, հրապարակել է նոր փաստաթուղթ, որը կրկին լիբերալների բողոքն է հարուցել:

Նախ, Մուրսին չի հետաձգել դեկտեմբերի 15-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն, իսկ Սահմանադրության նախագծում իրավունքի հիմնական աղբյուրն անվանվում է շարիաթը, ոչինչ չի ասվում կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության եւ լրատվամիջոցների ազատության: Ազգային փրկության ճակատը` ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մոհամեդ ալ Բարադեիի, ԱՊԼ-ի նախկին գլխավոր քարտուղար  Ամր Մուսայի եւ նախագահական ընտրություններին երրորդ տեղը զբաղեցրած Համդին Սաբահիի գլխավորությամբ, խոստանում է շարունակել բողոքի ցույցերն այնքան, մինչեւ հանրաքվեն հետաձգվի: 

«Ռոսիյսկայա գազետան» գրում է, որ փորձագետները խիստ ջանացել են Մուրսիի նոր հռչակագրում առաջինի համեմատությամբ տաբերություններ գտնելու համար:  Օրինակ, նախագահի բոլոր հրամանները ազատված են իրավական վիճարկումից:

BFM.RU-ն հայտնում է, որ նոր սահմանադրական հռչակագիրը, որը կիրակի օրն ընդունել է Մուրսին, ենթադրում է Սահմանադրական հանձնաժողովի  ուղղակի ընտրություններ, որը կզբաղվի երկրի հիմնական օրենքի ձեւակերպմամբ` Սահմանադրության նախագծին եգիպտացիների անհամաձայնության դեպքում: