Անհայտ անձինք առեւանգել են Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օքոնջո Իվեալի մորը: Այդ մասին դեկտեմբերի 10-ի գիշերը հայտնում է AFP-ն` վկայակոչելով նախարարության հաղորդագրությունը:
«Պրոֆեսոր Քամենե Օքոնջոն` ֆինանսների նախարար Նգոզի Օքոնջո Իվեալի մայրը, առեւանգվել է Դելտա նահանգի իր տնից», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանի ձայնը» հայտնում է, որ առեւանգման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, սակայն գործակալությունը նշում է, որ վերջին ժամանակներս նախարարի հասցեին սպառնալիքներ են հնչել` կապված երկրում կաշառակերության դեմ պայքարի նրա նախաձեռնությունների հետ:


























