Նորթհեմփթոնի բժիշկները (Մեծ Բրիտանիա) փրկել են  60-ամյա տղամարդուն, որի սիրտը ժամուկես առաջ կանգ էր առել: Նրանց դա հաջողվել է իրագործել հիսուն էլեկտրական լիցքերի օգնությամբ: 

60-ամյա մեխանիկ Ջոն Թոմսոնը տանը կնոջ հետ զրուցելիս կտրուկ ցավ է զգացել  կրծքում եւ կորցել գիտակցությունը: Ժամանած բժիշկներն արել են ամեն ինչ, սակայն ապարդյուն: Կես ժամվա ընթացքում տղամարդու անշունչ մարմնին հիսուն էլեկտրական լիցք են հաղորդել, հայտնում է MedikForum-ը:

Թոմսոնը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ մասնագետները գրանցել են կլինիկական մահ: Սակայն բժիշկները որոշել են չհանձնվել եւ շարունակել են վերականգնողական գործողությունները: Նրանք պոմպի օգնությամբ բացել են արյունատար անոթը, որի խցանումը սրտի կանգի պատճառ էր դարձել, եւ սիրտն սկսել է աշխատել: 

Թոմսոնն ինն օր գտնվել է կոմայի մեջ, սակայն տասներորդ օրը լիարժեք վերականգնվել է: