Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր վրա ոչ ոք ճնշում չի գործադրում:
Պատասխանելով հարցին՝ որքանով է պետական մարմինների հասցեին նրա հնչեցրած քննադատությունը համադրելի նրան, որ իր թեկնածությունն առաջադրվել էր Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության կողմից, Կարեն Անդրեասյանը նշել է. «Ես շնորհակալ եմ ՀՀԿ-ին, սակայն պարտական չեմ»:
Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ շնորհակալություն է հայտնել քաղաքական որեւէ ճնշման բացակայութան համար: «Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ եւ ինչպես անեմ, ինչ եւ ինչպես ասեմ»,- կրկին վստահեցրել է Կարեն Անդրեասյանը: Անդրադառնալով հարցին, թե երկնային ուժերից ինչ կխնդրեր Նոր տարում, Կարեն Ադրեասյանը նշել է, որ նորից կխնդրեր նույն պաշտոնը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























