Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողով համակարգային բնույթի բողոքներով չեն դիմում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը (Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ): Ըստ նրա` բողոքների մեծ մասը վերաբերում են մանր խախտումներին, սակայն ոչ մի անգամ չի խոսվել «սեւ» աշխատավարձերի, ոստիկանական բաժանմունքներում կամ քվեարկության ժամանակ հոգեբանական ճնշմումների մասին:
Միաժամանակ նա կոչ է արել խնամքով վերաբերվել ոստիկանների արժանապատվությանը, որոնք ցուցարարների հարձակումների ենթակա են: «Բոլորը խոսում են պետական ծառայողների պարտականությունների մասին: Բայց ոչ ոք չի ասում, թե ինչերի են ստիպված դիմանալ, օրինակ, ոստիկանները ցույցերի ժամանակ, երբ հավաքվածները ամենածանր վիրավորանքներն են նետում նրանց հասցեին», – նշել է նա:
Իր հերթին Հայաստանում Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշել է, որ մի շարք դեպքերում ցուցարարները խախտում են վարքի կանոնները, սակայն պետծառայողները ցանկացած դեպքում պարտավոր են բարեկրթություն պահպանել: «Համաձայն եմ, այստեղ նրանք ոչ միշտ են հաճելի վիճակում, սակայն եթե դու պետական համազգեստ ես հագել, դա քո ուսերին պատախանատվություն է դնում», – ամփոփել է Իշխանյանը:




























