Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը` այսօր` դեկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակից մեկնարկեց  Հայ ազգային կոնգրեսի երթը (ֆոտոռեպորտաժ): Կարճ ելույթներով հանդես եկան ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանը իր խոսքում անդրադարձավ 4 խնդիրների: Նախ, նա անդրադարձավ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատազրկմանը, հեռուստաեթերի` իշխանության ձեռքում գտնվելուն, Մարտի 1-ի դեպքերի չբացահայտմանն եւ ընտրություններում ժողովրդի կամքի չարտահայտմանն, ուժի եւ ընտրակաշառքի գործոնին:Նա նշեց, որ այդ խնդրիների վերաբերյալ գրավոր կներկայացնեն Եվրախորհրդարան: Այժմ երթի մասնակիցները շարժվում են  Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության գրասենյակ: Երթը կավարտվի Ազատության հրապարակում:

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մասնակցում երթին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am