Մերձմոսկվայում փնտրում են կորած «Ռոբինսոն» մասնավոր ուղղաթիռը։ Որոնումներն իրականացնում են ոչ միայն ցամաքում, այլ նաեւ երկնքում՝ օգտագործելով ԱԻՆ-ի երկու՝ Կ-32 եւ Մի-8 ուղղաթիռները։
Մասնավոր ուղղաթիռը դեկտեմբերի 8-ի երեկոյան թռել է Տվերի մարզից մերձմոսկովյան Օզերեցկոյե բնակավայրը, բայց չի հասել նշանակված վայրը։ Անհայտացած ուղղաթիռում 3 մարդ է գտնվել։ Ըստ նախնական տվյալների՝ տվյալ ուղղաթիռը ղեկավարում էր 35- ամյա գործարար Ֆեոդոր Ցարեւը։
Ինչպես պարզվել է, օդաչուն թռիչքը կատարել է առանց փրկարարական եւ օդային ծառայություններին ծանուցելու, դրա համար էլ կորած ուղղաթիռի ուղղությունը հայտնի է միայն ենթադրաբար, հայտնում է «Վեստի ՖՄ» ռադիոկայանը։
Ամբողջ կիրակի 300 փրկարարներ ցամաքում եւ օդում զննել են տեղանքը։ Այժմ խումբը կրկնապատկվել է, նշում է ՆՏՎ-ն։ Համաձայն ԱԻՆ-ի` կորած ուղղաթիռի որոնմանը մասնակցում են՝ 576 մարդ, 143 միավոր տեխնիկա, որոնցից 11-ը ուղղաթիռ։
Ֆեոդոր Ցարեւը՝ հայտնի օդահեն է, հայտնի է նաեւ Տորֆյանոյ Ցար մականունով, քանի որ փորձել է անօրինական ձեւով տորֆ ներմուծել Մերձմոսկվա:



























