Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում դպրոցականները պատժել են իրենց 13-ամյա հասակակցին։ Հետաքննիչների տվյալներով՝ 12,13 եւ 15 տարեկան աղջիկները այդ հանցագործությունը կատարել են «միջանձնային հարաբերությունների հիման վրա»։ Ինչպես պարզել են լրագրողները, աղջիկները չեն կիսել տղային եւ նրանցից մեկը՝ խանդից դրդված, «պատվիրել է» ավագ ընկերուհու սպանությունը։

Հետաքննության տվյալներով՝ Մոշկովյան  շրջանի Սոքուր գյուղի 13-ամյա բնակչուհին անհայտ կորել է։ Աղջիկն ապրում էր անապահով ընտանիքում։ Նրա մայրը նույնիսկ միանգամից ուշադրության չի արժանացրել դստեր անհայտանալը։ Միայն 2012 թվականի նոյեմբերին է կինը դստեր անհայտանալու մասին հայտնել իրավապահ մարմիններին։

Հետաքննիչները պարզել են, որ սպանված 13-ամյա աղջկա եւ նրա 3 ծանոթների միջեւ տարաձայնություն է առաջացել։ Աղջիկներից մեկը նրան հանդիպման է կանչել, որի ժամանակ էլ անչափահաս չարամիտները պարանով խեղդամահ են արել նրան։ Սպանվածի մարմինը գտել են բնակավայրից ոչ հեռու գտնվող անտառային գոտուց։ Սպանության գործում որպես կասկածյալ, ձերբակալվել է 15-ամյա աղջիկը, հայտնում է «Վեստի.ռու»-ն։

«Լայֆ Նյուզ» պարբերականը պարզել է՝ ինչն է դպրոցականներին դրդել իրենց հասակակցի սպանությանը։ Ընկերուհիներից մեկն իմացել է, որ իր՝ բանակից նոր վերադարձած ավագ եղբայրը հանդիպում է ոչ միայն իր 15-ամյա ընկերուհու, այլ նաեւ մյուսի՝ 13-ամյա աղջկա հետ։