ԱՄՆ-ի պետքատուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնական Թոմաս Մելիան այցելել է Ադրբեջան: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության մամլո ծառայությունում: 

Այցի շրջանակում Թոմաս Մելիան հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց, երկրի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, որոնց ընթացքում կքննարկի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերաբերյալ հարցեր, հայտնել են դեսպանատանը: