Ռուսաստանում «Սափսան» գնացքի խափանումը պատրաստելու գործի մասնակիցներին դատապարտել են 15-ից 18 տարով։

Դատարանը դատապարտել է Իսլամ խամժուեւին 18 տարի ազատազրկման, Մանսուր Ումաեւին 17 տարի, Մանսուր Էդիլբիեւին 16 տարի իսկ Ֆ. Նեֆլյուտովին 15 տարի ազատազրկման։ Պատիժը նրանք կրելու են խիստ հսկողությամբ գաղութում։  Բացի այդ նրանցից յուրաքանչյուրին  պատիժը կրելուց հետո նշանակված է 1,5-ից 2 տարի ազատության սահմանափակում, հայտնում է «ՌԲԿ»-ն։

Հետաքննության տվյալներով՝ Ի. Խամժուեւը 2011 թվականի հունիսին ներգրավվել է զինված խմբավորման մեջ, որի առաջ «Իմարաթ Կովկաս» կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներից մեկի կողմից խնդիր է դրվել՝ իրականացնել ահաբեկչական գործողություն՝  Մոսկվա- Սանկտ Պետերբուրգ երկաթուղու խափանում՝ «Սափսան»-ին հետեւելու ժամանակ։

Հանձնարարականը կատարելով՝ Ի Խամժուեւը, խմբավորմանը ինքնակամ միացած Ֆ. Նեւլյուտովի, Մ. Ումաեւի եւ Մ. Էդիլբիեւի հետ, Մոսկվայում վարձակալել է բնակարան, որտեղ ձեռք բերված բաղադրիչներով պատրաստել են պայթուցիկ նյութ՝ տրոտիլովյան համարժեքով ավելի քան 10,5 կգ. Տարողությամբ։ Ապա Ի. Խամժուեւը, Ֆ. Նեվլյուտովը, Մ. Ումաեւը եւ Մ. Էդիլբիեւը ավտոմեքենայով դուրս են եկել Մոսկովյան տարածաշրջան, որտեղ տեղ են ընտրել Լենինգրադյան եւ Պյատնիցկյան մայրուղու միջեւ   իրենց կողմից ստեղծված պայթուցիկների տեղադրման համար։

Հանցագործությունը ավարտին չի հասցվել, քանի որ մոսկովյան այգիներից մեկում նրանց կողմից թաքցված պայթուցիկ նյութերը հայտնաբերվել եւ վնասազերծվել է Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից։